Տեխնիկական պարամետրեր

Native Network-ն առաջարկում է ցանցային գովազդի 15+ բաններային և վիդեո ֆորմատներ: Ցանցի հետ աշխատելիս կարևոր է հետևել որոշակի կանոնների՝ գովազդների վիզուալ և կոնցեպտուալ արդյունավետությունը ապահովելու համար: Ներկայացնում ենք բաններների պատրաստման հստակ և մանրամասն ուղեցույց։

1. Գովազդային ֆորմատի ադապտացիա

Ցանցային գովազդի արդյունավետության գլխավոր գրավականը կրեատիվ լուծումներին հարմարեցված ֆորմատներն են: Native Network-ում ենք բաններային և վիդեո գովազդի տարբեր չափեր, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է յուրահատուկ մոտեցում՝ և՛ վիզուալ, և՛ բովանդակային տեսանկյուններից:

. Չափերին առնչվող պահանջներ: Գովազդի յուրաքանչյուր ֆորմատ կարող է ունենալ տարբեր չափեր: Յուրաքանչյուր չափին համապատասխան օպտիմալ լուծում ստանալու համար անհրաժեշտ է կարգավորել վիզուալ տարրերը, տեքստերը և դրանց դասավորվածությունը:

. Վիզուալ ադապտացիա: Մեծ ֆորմատները թույլ են տալիս ստանալ ավելի մանրամասն պատկերներ, մինչդեռ փոքր ֆորմատները, օրինակ՝ մոբայլ բաններները, պահանջում են ավելի պարզ դիզայն՝ տեսանելի, հստակ հաղորդագրությամբ:

. Հիմնական տարրերի տեսանելիություն: Համոզվեք, որ գործողության կոչը (CTA), բրենդի լոգոն և հիմնական տեքստը միշտ տեսանելի են և ընթեռնելի՝ անկախ գովազդի չափից:

2. Ուշադրություն դարձրեք գործողության կոճակին (CTA)

. CTA-ը ցանկացած գովազդի համար էական տարր է: Օգտատերերի ներգրավվածությունը խթանելու համար այն պետք է ընդգծվածորեն տեսանելի լինի գովազդի դիզայնում: Արդյունավետ CTA-ի օրինակներ՝ «Իմացեք ավելին», «Սկսեք», «Գնեք հիմա» և այլն:

. CTA կոճակը պետք է գույնով և կոնտրաստով առանձնանա բանների ֆոնից, որպեսզի ակնհայտ լինի, բայց միևնույն ժամանակ այն չպետք է չափազանց մեծ կամ աչք ծակող լինի:

3. Հաղորդագրությունը պետք է պարզ լինի

Ցանցային գովազդում պարզությունն ու կոնկրետությունը կարևոր են: Եթե օգտատերը դժվարանա հասկանալ գովազդի միտքը կամ առաջարկը, նա հավանաբար կշրջանցի գովազդը: Այնպես որ ձեր հաղորդագրությունը պետք է լինի ուղիղ և հեշտ ըմբռնելի:

4. Դիզայն մոբայլի և դեսքթոփի համար

Քանի որ ցանցային գովազդը կարող է դիտվել տարբեր սարքերով, կարևոր է գովազդի ռեսփոնսիվություն ինչպես դեսքթոփի, այնպես էլ բջջային սարքերի համար:

. Մոբայլ օպտիմիզացում: Մոբայլ բաններների համար նվազեցրեք վիզուալi բարդությունը, օգտագործեք ընդգծված տառատեսակներ և համոզվեք, որ CTA-ը տեսանելի է և հարմար՝ click ապահովելու համար:

. Responsive դիզայն: Համոզվեք, որ գովազդի բոլոր ֆորմատներն ունեն responsive դիզայն, ինչը նշանակում է, որ դրանք ավտոմատ կերպով հարմարվում են տարբեր սարքերին և էկրանի չափերին՝ առանց կորցնելու վիզուալի և հաղորդագրության ամբողջականությունը: